ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Ընդունարանի  և նեղ մասնագիտական օգնության բաժին
Ընդունարանի և նեղ մասնագիտական օգնության բաժին
Ընդունարանի  և նեղ մասնագիտական օգնության բաժին

 Ընդունարանի  և նեղ մասնագիտական օգնության բաժինը որպես ամբուլատոր բաժին, հիմվել է դեռևս 1987 թվականին: Ներկայումս այս բաժինը Թոքաբանության ազգային կենտրոնում ամենաշատ թվով պացիենտներ սպասարկող բաժինն է: Այստեղ ամբուլատոր հիմունքներով օգնություն են ստանում տարեկան միջինը 2500-3000 պացիենտ:

Ընդունարանի  և նեղ մասնագիտական օգնության բաժինը զբաղվում է ամբուլատոր բուժման մեջ գտնվող տուբերկուլոզով հիվանդների ընթացիկ հետազոտություններով և բուժումն ավարտած տուբերկուլոզով հիվանդների ամբուլատոր հսկողությամբ: Տարբերակիչ ախտորոշման նպատակով այստեղ կատարվում է  նաև նեղ մասնագետների խորհրդատվության տրամադրում և ամբուլատոր բուժումներ: Ծառայությունները տրամադրվում են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով:

Բաժինը հագեցած է ժամանակակից և թվային սարքավորումներով՝  էլեկտրասրտագրիչ, էխոկարդիոգրաֆ,  ուլտրաձայնային հետազոտության սարք, սպիրոմետր, ֆիզիոթերապիայի համար անհրաժեշտ այլ սարքավորումներ: Ուլտրաձայնային հետազոտությունները կատարվում են առաջատար ապրանքանիշերի բարձր դասի գերհզոր ուլտրաձայնային ապարատներով (Canon Aplio i700 և Toshiba Xario 200), ընդ որում՝ Canon Aplio i700 մոդելի թվային սարքը աչքի է ընկնում իր բազմաֆունկցիոնալությամբ և պատկերի բարձր որակով:

Այս բաժնում իրենց ծառայություններ են առաջարկում բարձր որակավորում ունեցող  պրոֆեսիոնալ նեղ մասնագետներ՝  սոնոգրաֆիստ, էնդոկրինոլոգ, սրտաբան, մաշկաբան, նյարդաբան, գաստրոէնտերելոգ, քիթ-կոկորդ-ականջաբան, ակնաբույժ, արյունաբան, ալերգոլոգ, անոթաբան և այլ նեղ մասնագետներ:

Ընդունարանի  և նեղ մասնագիտական օգնության բաժնում տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝

  •   էլեկտրասրտագրություն,
  •   էխոսրտագրություն,
  •   սպիրոմետրիա,
  • որովայնի խոռոչի (լյարդ, լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ, փայծաղ, երիկամներ,միզապարկ) օրգանների ուլտաձայնային հետազոտություն,
  •   փոքր կոնքի (արգանդ, ձվարան, շագանակագեղձ) օրգանների ուլտրաձայնային    հետազոտություն,
  • կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտություն,
  •   վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտություն,
  •   ծայրամասային ավշահանգույցների  ուլտրաձայնային հետազոտություն,
  •   լյարդի էլաստոգրաֆիա (ֆիբրոզի աստիճանի որոշում, ցիռոզի ախտորոշում),
  •   ֆիզիոթերապևտիկ ծառայություն,
  •   աերոզոլ,
  •   խորհրդատվություն և բուժում:

 

Ֆոտոդարան