ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Ախտորոշիչ լաբորատորիա
Ախտորոշիչ լաբորատորիա
Ախտորոշիչ լաբորատորիա

Թոքաբանության ազգային կենտրոնն իր կազմի մեջ ներառում է ախտորոշիչ լաբորատորիա, որը գտնվում է կենտրոնի առաջին հարկում՝ առանձնացված ընդարձակ և լուսավոր տարածքում:

2020 թվականին լաբորատորիան հիմնանորոգվել, կահավորվել, ապահովվել է  ժամանակակից և կլինիկական ախտորոշման մեջ մեծ պահանջարկ ունեցող ավտոմատ սարքավորումներով ու ռեակտիվներով (Cobas Integra 400 plus, Stago Start 4 կոագուլոմետր, Reflotron plus շտապ հետազոտությունների կենսաքիմիական վերլուծիչ, Sysmex XN-450 ավտոմատ արյունաբանական վերլուծիչ և այլն): Լաբորատորիայի կենսաանվտանգության ապահովման համար ձեռք են բերվել նաև գերհզոր օդափոխման համակարգեր և օդի վարակազերծման սարքավորումներ:

Ախտորոշիչ լաբորատորիայում իրականացվում են լաբորատոր հետևյալ հետազոտությունները՝

  • կենսաքիմիական,
  • կլինիկական,
  • մանրէաբանական,
  • բջջաբանական,
  • շճաբանական:

 

Լաբորատորիայում արագ թեստերի միջոցով կատարվում է նաև վտանգավոր  վարակների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հետատիտ B/C) արագ ախտորոշում, որը կարևոր նշանակություն ունի հատկապես տուբերկուլոզով հիվանդների բուժումն արագ և արդյունավետ կազմակերպելու համար:

Ախտորոշիչ լաբորատորիայում մատուցվում են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ծառայություններ՝ պետպատվերի շրջանակներում: Անվճար հետազոտությունները հիմնականում կատարվում են տուբերկուլոզի ախտորոշման և հետագա բուժման ընթացքին հետևելու համար: Պետք է նշել, որ ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է նաև մարզերում գտնվող դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների կլինիկական և կենսաքիմիական հետազոտությունները: Հետազոտվող կենսանմուշները տեղափոխվում են Թոքաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիա հատուկ հատկացված փոխադրամիջոցներով՝ պահպանելով սանիտարահիգենիկ և հակահամաճարակային կանոնները:

Ախտորոշիչ լաբորատորիան ժամանակի ընթացքում ընդլայնել է իր ծառայությունների ցանկը: Լաբորատորիայում մատուցվող վճարովի ծառայություններին և դրանց գներին կարող եք ծանոթանալ մեր կայքի ծառայություններ և գնացուցակ բաժնի ամբուլատոր բուժում ենթաբաժնում:

Թոքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ լաբորատորիան 2014 թվականից  ղեկավարում է երկար տարիների մասնագիտական և աշխատանքային փորձ ունեցող Անահիտ Վիգենի Մամիկոնյանը: 1988 թվականից  ի վեր,  ընդգրկված լինելով  Հայաստանի տարբեր քաղաքներում գործող «Վորլդ Վիժն Հայաստան», «ԱՄԿՈՐ» և «Բժիշկներ առանց սահմանների» առողջապահական  ծրագերում, Անահիտ Մամիկոնյանը մասնագիտացել է կլինիկական ախտորոշման բնագավառում: Նրա գլխավորությամբ լաբորատորիայում աշխատում  են հմուտ և բանիմաց  մասնագետներ, որոնց նպատակը բոլոր հետազոտությունների բարեխիղճ կատարումն է:

Ֆոտոդարան