Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնն իր կազմի մեջ ներառում է ախտորոշիչ լաբորատորիա, որը գտնվում է կենտրոնի առաջին հարկում՝ առանձնացված ընդարձակ և լուսավոր տարածքում:
2020 թվականին լաբորատորիան հիմնանորոգվել, կահավորվել, ապահովվել է ժամանակակից և կլինիկական ախտորոշման մեջ մեծ պահանջարկ ունեցող ավտոմատ սարքավորումներով ու ռեակտիվներով (Cobas Integra 400 plus, Stago Start 4 կոագուլոմետր, Reflotron plus շտապ հետազոտությունների կենսաքիմիական վերլուծիչ, Sysmex XN-450 ավտոմատ արյունաբանական վերլուծիչ և այլն): Լաբորատորիայի կենսաանվտանգության ապահովման համար ձեռք են բերվել նաև գերհզոր օդափոխման համակարգեր և օդի վարակազերծման սարքավորումներ:
Ախտորոշիչ լաբորատորիայում իրականացվում են լաբորատոր հետևյալ հետազոտությունները՝
Լաբորատորիայում արագ թեստերի միջոցով կատարվում է նաև վտանգավոր վարակների (ՄԻԱՎ/ՁԻԱՀ, հետատիտ B/C) արագ ախտորոշում, որը կարևոր նշանակություն ունի հատկապես տուբերկուլոզով հիվանդների բուժումն արագ և արդյունավետ կազմակերպելու համար:
Ախտորոշիչ լաբորատորիայում մատուցվում են ինչպես վճարովի, այնպես էլ անվճար ծառայություններ՝ պետպատվերի շրջանակներում: Անվճար հետազոտությունները հիմնականում կատարվում են տուբերկուլոզի ախտորոշման և հետագա բուժման ընթացքին հետևելու համար: Պետք է նշել, որ ախտորոշիչ լաբորատորիան իրականացնում է նաև մարզերում գտնվող դեղակայուն տուբերկուլոզով հիվանդների կլինիկական և կենսաքիմիական հետազոտությունները: Հետազոտվող կենսանմուշները տեղափոխվում են Թոքաբանության ազգային կենտրոնի ախտորոշիչ լաբորատորիա հատուկ հատկացված փոխադրամիջոցներով՝ պահպանելով սանիտարահիգենիկ և հակահամաճարակային կանոնները:
Ախտորոշիչ լաբորատորիան ժամանակի ընթացքում ընդլայնել է իր ծառայությունների ցանկը: Լաբորատորիայում մատուցվող վճարովի ծառայություններին և դրանց գներին կարող եք ծանոթանալ մեր կայքի ծառայություններ և գնացուցակ բաժնի ամբուլատոր բուժում ենթաբաժնում:
Թոքաբանության ազգային կենտրոնի Ախտորոշիչ լաբորատորիան 2014 թվականից ղեկավարում է երկար տարիների մասնագիտական և աշխատանքային փորձ ունեցող Անահիտ Վիգենի Մամիկոնյանը: 1988 թվականից ի վեր, ընդգրկված լինելով Հայաստանի տարբեր քաղաքներում գործող «Վորլդ Վիժն Հայաստան», «ԱՄԿՈՐ» և «Բժիշկներ առանց սահմանների» առողջապահական ծրագերում, Անահիտ Մամիկոնյանը մասնագիտացել է կլինիկական ախտորոշման բնագավառում: Նրա գլխավորությամբ լաբորատորիայում աշխատում են հմուտ և բանիմաց մասնագետներ, որոնց նպատակը բոլոր հետազոտությունների բարեխիղճ կատարումն է: