ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ, Թոքաբանության ազգային կլինիկա

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունք
Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունք
Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունք

Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը Թոքաբանության ազգային կենտրոնի այն բաժանմունքն է, որը կազմակերպում և իրականացնում է տուբերկուլոզի թոքային ձևերով հիվանդների մասնագիտացված ստացիոնար համալիր բուժական և վերականգնողական միջոցառումներ: Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքում, անհրաժեշտ բոլոր հետազոտությունների շնորհիվ, կատարվում է թոքային տուբերկուլոզի կամ թոքային այլ ախտահարումների տարբերակիչ ախտորոշում:

Բաժանմունքը բաղկացած է մանրէազատողների և ոչ մանրէազատողների ենթաբաժիններից: Մանրէազատողների ենթաբաժնում իրենց բուժումը շարունակում են այն հիվանդները, որոնց խորխի մարէաբանական հետազոտման արդյունքում հայտնաբերվել են տուբերկուլոզային միկոբակտերիաներ, որոնք զգայուն են հակատուբերկուլոզային առաջին շարքի դեղորայքի նկատմամբ: Ոչ մանրէազատողների ենթաբաժնում շարունակում են բուժվել հիվանդներ, որոնց խորխի բոլոր տեսակի հետազոտություններով տուբերկուլոզային միկոբակտերիաներ չեն հայտնաբերվել, սակայն, ելնելով հիվանդի կլինիկառենտգենաբանական պատկերից, ախտորոշվում է թոքային տուբերկուլոզ: Թոքային տուբերկուլոզ ախտորոշմամբ հիվանդների բուժումը տևում է մինչև 6 ամիս: Ստացիոնար պայմաններում բուժումը շարունակվում է մինչ պացիենտի խորխի մանրէազերծումը և/կամ նրա վիճակի բարելավումը, իսկ դրանից հետո՝ անցնում է արտահիվանդանոցային բուժման, որը վերահսկում և վարում է տեղամասային տուբերկուլոզային կաբինետի բժիշկ-ֆթիզիատրը:

30 մահճակալային ֆոնդով Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքը տարեկան սպասարկում է մոտ 700  պացիենտի, և տուբերկուլոզի ախտորոշումն ու բուժումն այստեղ իրականացվում է անվճար՝ պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում:

2001 թվականից Դեղազգայուն տուբերկուլոզային բաժանմունքի ղեկավարն է Էդմոն Գեղամի Սմբատյանը՝ Հայաստանում և արտերկրում բազմիցս վերապատրաստված Հայաստանի լավագույն ֆթիզիատրներից մեկը: Նրա ղեկավարությամբ բաժանմունքում հիվանդների լիարժեք բուժումը կատարվում է  Առողջապահության համաշխարհային կազմակերպության արդի պահանջներին համապատասխան:

Ֆոտոդարան