ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժին
Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժին
Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժին

Թոքաբանության ազգային կենտրոնում գործող Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժնում, շնորհիվ տարիների մասնագիտական մեծ փորձ ունեցող ու արհեստավարժությամբ աչքի ընկնող մասնագետների՝ բժիշկ-ռենտգենաբանների, մատուցվող ծառայությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի ազգաբնակչության շրջանում:

Մեր կենտրոնի համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման  բաժինը հագեցած է ռենտգեն-ախտորոշման ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող արդի սարքավորումներով՝ հանրաճանաչ Canon և SHIMAZDU ապրանքանիշերի  լավագույն թվային ռենտգենյան սարքերով: Այդ սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ բարձր որակի պատկեր: Canon Zexira թվային բարձրակարգ ռենտգենյան սարքը հատկապես աչքի է ընկնում իր հզորությամբ և բազմաֆուկցիոնալությամբ: Ճառագայթային չափաբաժինների նվազեցման շնորհիվ, ռենտգեն հետազոտությունը կատարվում է պացիենտի ճառագայթահարումը հասցելով նվազագույնի՝ միաժամանակ պահպանելով պատկերի բարձր որակը: Այս ապարատն ունի նաև հատուկ մանկական ռեժիմ՝ տարբեր տարիքի երեխաների՝ ճառագայթահարման նվազեցված ազդեցությամբ հետազոտելու համար:

Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժինը առաջարկում է տարատեսակ ռենտգենաբանական հետազոտություններ, որոնցից առավել մեծ տարածում ունեն՝

  • թոքերի ռենտգեն հետազոտությունը,
  • կրծքավանադակի այլ օրգանների ռենտգեն հետազոտությունը,
  • ոսկրահոդային համակարգի ռենտգեն հետազոտությունը,
  • ողնաշարի ռենտգեն հետազոտությունը,
  • գանգոսկրի, մասնավորապես քթի հարակից խոռոչների հետազոտությունը:

Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժինն առաջարկում է նաև կրծքավանդակի օրգանների ռենտգենյան լուսանցում, ինչպես նաև շարժական թվային ֆլյուորոգրաֆիա, որն այսօր ՀՀ-ում աննախադեպ է: Տվյալ հետազոտությունը դեռ Խորհրդային Միության տարիներին մեծ կարևորություն ունեցող ճառագայթային հետազոտոթյան մեթոդ էր, որի շնորհիվ հայտաբերվում էր ոչ միայն տուբերկուլոզը, այլև այլ տարաբնույթ թոքային հիվանդություններ, այդ թվում նաև ուռուցքաբանական: Մեր կենտրոնի գերժամանակակից թվային շարժական ֆլյուորոգրաֆը թույլ է տալիս կատարել թոքերի պրոֆիլակտիկ ուսումնասիրություններ՝ օգտագործելով մեծ չափի թվային պատկերներ: Հարկ է նշել, որ ֆլյուորոգրաֆիա անց է կացվում կառավարության որոշմամբ սահմանված կազմակերպությունների աշխատակիցների պարտադիր բուժզննման կազմակերպման շրջանակներում:

Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժինն արդեն իսկ  առաջարկում է նաև համակարգչային շերտագրում՝ ժամանակակից գերհզոր սարքավորումով:

 

Ֆոտոդարան