Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնում գործող Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժնում, շնորհիվ տարիների մասնագիտական մեծ փորձ ունեցող ու արհեստավարժությամբ աչքի ընկնող մասնագետների՝ բժիշկ-ռենտգենաբանների, մատուցվող ծառայությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի ազգաբնակչության շրջանում:
Մեր կենտրոնի համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժինը հագեցած է ռենտգեն-ախտորոշման ոլորտում միջազգային չափանիշներին համապատասխանող արդի սարքավորումներով՝ հանրաճանաչ Canon և SHIMAZDU ապրանքանիշերի լավագույն թվային ռենտգենյան սարքերով: Այդ սարքավորումները թույլ են տալիս արագ ստանալ բարձր որակի պատկեր: Canon Zexira թվային բարձրակարգ ռենտգենյան սարքը հատկապես աչքի է ընկնում իր հզորությամբ և բազմաֆուկցիոնալությամբ: Ճառագայթային չափաբաժինների նվազեցման շնորհիվ, ռենտգեն հետազոտությունը կատարվում է պացիենտի ճառագայթահարումը հասցելով նվազագույնի՝ միաժամանակ պահպանելով պատկերի բարձր որակը: Այս ապարատն ունի նաև հատուկ մանկական ռեժիմ՝ տարբեր տարիքի երեխաների՝ ճառագայթահարման նվազեցված ազդեցությամբ հետազոտելու համար:
Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժինը առաջարկում է տարատեսակ ռենտգենաբանական հետազոտություններ, որոնցից առավել մեծ տարածում ունեն՝
Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժինն առաջարկում է նաև կրծքավանդակի օրգանների ռենտգենյան լուսանցում, ինչպես նաև շարժական թվային ֆլյուորոգրաֆիա, որն այսօր ՀՀ-ում աննախադեպ է: Տվյալ հետազոտությունը դեռ Խորհրդային Միության տարիներին մեծ կարևորություն ունեցող ճառագայթային հետազոտոթյան մեթոդ էր, որի շնորհիվ հայտաբերվում էր ոչ միայն տուբերկուլոզը, այլև այլ տարաբնույթ թոքային հիվանդություններ, այդ թվում նաև ուռուցքաբանական: Մեր կենտրոնի գերժամանակակից թվային շարժական ֆլյուորոգրաֆը թույլ է տալիս կատարել թոքերի պրոֆիլակտիկ ուսումնասիրություններ՝ օգտագործելով մեծ չափի թվային պատկերներ: Հարկ է նշել, որ ֆլյուորոգրաֆիա անց է կացվում կառավարության որոշմամբ սահմանված կազմակերպությունների աշխատակիցների պարտադիր բուժզննման կազմակերպման շրջանակներում:
Համակարգչային շերտագրման և ճառագայթային ախտորոշման բաժինն արդեն իսկ առաջարկում է նաև համակարգչային շերտագրում՝ ժամանակակից գերհզոր սարքավորումով: