Ձեր երկրորդ շնչառությունը
Ազգային ռեֆերենս լաբորատորիան ՀՀ-ում միակն է, որտեղ կատարվում են տուբերկուլոզի ախտորոշման և վարման ամբողջական լաբորատոր հետազոտությունները՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պահանջներին համապատասխան: Այն կենսաանվտանգության երրորդ մակարդակի լաբորատորիա է՝ ապահովված ինֆեկցիոն վտանգավոր վարակների՝ տուբերկուլոզի և ոչ տուբերկուլոզային միկոբակտերիոզների հետազոտման համար ներկայացվող անհրաժեշտ պահանջներով:
Ազգային ռեֆերենս լաբորատորիան վերահսկում է նաև մարզային և քաղաքային 25 լաբորատորիաների գործունեությունը՝ ներառյալ արդիականացումը, արտաքին որակի գնահատման գործընթացը, տուբերկուլոզի լաբորատոր ցանցի զարգացման նորմատիվային բազայի ստեղծումն և ցանցի աշխատակիցների վերապատրաստումը:
Գիտագործնական հետազոտական աշխատանքները, որոնք իրականացվում են Ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից և տպագրվում են միջազգային ճանաչում ունեցող պարբերականներում՝ ապահովելով տուբերկուլոզի լաբորատոր համակարգի բարելավման և արդիականացման գործի ապացուցողական հիմքը:
Լաբորատորիան ունի 14 աշխատակից, այդ թվում արհեստավարժ և փորձառու բժիշկ-լաբորատներ, որակի և կենսաանվտանգության/կենսաապահովության պատասխանատուներ, որոնք ապահովում են ախտորոշիչ ծառայության և հետազոտման արդյունքների բարձր որակն ու շարունակական բարելավումը:
Ազգային ռեֆերանս լաբորատորիան հագեցած է այս ոլորտում մեծ ճանաչում ունեցող այնպիսի ժամանակակից սարքավորումներով, ինչպիսիք են՝
Մեր լաբորատորիան մատուցում է հետևյալ ծառայությունները՝
2019 թվականից Ազգային ռեֆերենս լաբորատորիայի ղեկավարն է Էդուարդ Երվանդի Կաբասակալյանը, ով միջազգային մակարդակի բազմաթիվ վերապատրաստումներ անցած, մի շարք գիտական աշխատանքների ու հոդվածների հեղիանակ է: Տարիներ շարունակ առողջապահական տարբեր ծրագրերում ու Հայաստանի տարբեր բժշկական լաբորատորիաների գիտահետազոտական աշխատանքներում ներգրավվածությունն ու դրա արդյունքում ձեռք բերած մասնագիտական որակներն Էդուարդ Կաբասակալյանին հնարավորություն են տվել մշտապես բարձր մակարդակի հասցնել Ազգային ռեֆերենս լաբորատորիայում մատուցվող ծառայությունների որակը: