ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Ընդունարան
Ընդունարան
Ընդունարան

Թոքաբանության ազգային կենտրոնի ընդունարանը կենտրոնի կարևոր օղակներից մեկն է, որտեղ իրականացվում է համապարփակ որակյալ նախազննում, գրագետ բժշկական խորհրդատվության տրամադրում և հոսպիտալացման կազմակերպում` անվճար հիմունքներով այն պացիենտների համար, ովքեր ուղղորդվել են մեր կենտրոն ուղեգրով, և վճարովի հիմունքներով այն անհատներին` ովքեր դիմել են կամավոր:

Ընդունարանի հիմնական գործառույթներն են.

  •   պացիենտների ընդունում և գրանցում,
  •   բժշկական փաստաթղթերի ձևակերպում,
  •   բժշկի նախազննում, անհրաժեշտության դեպքում նեղ մասնագետի կամ ֆթիզիատրի խորհրդատվություն,
  •   շտապ բժշկական օգնության ցուցաբերում,
  •   հոսպիտալացման համար ցուցումների բացակայության դեպքում պացիենտներին ամբուլատոր օգնության տրամադրում,
  •   պացիենտների հոսպիտալացման համար հիվանդանոցային բաժանմունքի պրոֆիլի որոշում,
  •   պացիենտների տեղափոխում հիվանդանոցային բաժանմունքներ:

Ընդունարանն ապահովված է բոլոր անհրաժեշտ պայմաններով պացիենտին առաջին բուժօգնության, նախազննման և խորհրդատվության կազմակերպման համար: Այստեղ տարեկան ամբուլատոր սպասարկվում է մոտ 2000 պացիենտ, իսկ ընդհանուր հոսպիտալացվում է ավելի քան 1000 հիվանդ:

2014 թվականից ընդունարանը ղեկավարում է բժիշկ-ֆթիզիատր Թորոս Մանվելի Հարությունյանը, ում գլխավորությամբ ընդունարանում պացիենտների ընդունումը, տեսակավորումը և բաշխումը համապատասխան բաժանմունքներ կատարվում է բարձր մակարդակով: Բժիշկ Հարությունյանի և նրա ղեկավարած անձնակազմի պատասխանատու  աշխատանքը թույլ է տալիս հաղթահարել ընդունարանի առջև դրված խնդիրները՝ պացիենտներին ցուցաբերելով անհրաժեշտ բժշկական օգնություն:

Ֆոտոդարան