ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Սոցիալ-հոգեբանական բաժին
Սոցիալ-հոգեբանական բաժին
Սոցիալ-հոգեբանական բաժին

Աշխատանքի նպատակը ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում բուժվող հիվանդների սոցիալ-հոգեբանական խորհրդատվության տրամադրում, առողջության գնահատում։

Սոցիալ -հոգեբանական բաժնի աշխատանքային գործառույթների մեջ են մտնում

  1. ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում բուժում ստացող տուբերկուլոզով հիվանդների մտավոր և հոգեբանական առողջության գնահատում, բուժման արդյունավետ գործընթացի համար խոչընդոտ հանդիսացող սոցիալ-հոգեբանական գործոնների բացահայտում գնահատման հարցաթերթի լրացման միջոցով և համապատասխան միջոցների ձեռնարկում։
  2. Հոգեբանական խորհրդատվության տրամադրում հիվանդանոցում բուժում ստացող հիվանդներին և ընտանիքի անդամներին, նպատակ ունենալով բարձրացնել բուժման նկատմամբ հետևողականությունը, նվազեցնել հոգեֆիզիոլոգիական լարվածությունը և խարանը։
  3. Հիվանդների և ընտանիքի անդամների իրազեկվածության մակարդակի բարձրացում Դեղազգայուն ՏԲ բաժանմունքի ավագ բուժքրոջ հետ միասին կրթական աշխատանքի միջոցով հիվանդության տեսակների, փոխանցման ուղիների և հիվանդությունից պաշտպանվելու միջոցների վերաբերյալ, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական առումով հավանական դժվարությունների, խարանավորման և հոգեբանական դժվարությունների հետ կապված։
  4. Համագործակցություն ՏԲ կաբինետներում բուժում իրականացնող բուժ անձնակազմի հետ՝ հիվանդի հուզական ներդաշնակության ապահովման և բարելավման նպատակով։
  5. Հիվանդի և ընտանիքի անդամի հետ նախապատրաստական աշխատանքի իրականացում ընտանիքի անդամի ներգրավմամբ ՈՒՎԲ բուժման մեջ ներառելու նպատակով։
  6. Անհրաժեշտության դեպքում հեռահար ձևով կրթական և հոգեբանական աշխատանքի իրականացում տուբ. կաբինետներում բուժում սկսած հիվանդների հետ ընտանիքի անդամի ներգրավմամբ ՈՒՎԲ բուժման մեջ ներառելու նպատակով։