ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք
Վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք
Վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունք

Վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքը գործում է մեր բժշկական կենտրոնի բացման օրվանից։ Հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում արտաթոքային և վիրաբուժական տուբերկուլոզային միակ ստացիոնարը։ Բաժանմունքը ներկայումս զբաղվում է բոլոր օրգան համակարգերի տուբերկուլոզային ախտահարման ախտորոշման և բուժման գործառույթներով, որոնք ներառում են ինչպես կոնսերվատիվ այնպես էլ վիրահատական բուժման մոտեցումներ։

Բաժանմունքի ենթակայության տակ գտնվում են երկու հագեցած վիրասրահներ, որոնցից մեկում կատարվում են բացառապես տուբերկուլոզային ախտահարումով հիվանդների վիրահատական միջամտություններ (ողնաշար, միզուղիներ, լիմֆատիկ հանգույցներ, թոքերի վիրահատություններ), իսկ մյուս վիրասրահը նախատեսված է ոչ ինֆեկցիոն ախտահարումների բուժման համար։

Բաժանմունքը բաղկացած է երկու ենթաբաժիններից՝

 1 արտաթոքային և ոսկրային ենթաբաժին,

 2 կրծքային վիրաբուժության ենթաբաժին։

Բացի լայնածավալ վիրահատական միջամտություններից կենտրոնում կատարվում են նաև դիագնոստիկ փոքր վիրահատական ծավալներով միջամտություններ (բիոպսիա և պունկցիաներ)։

Մեզ մոտ կատարվող վիրահատական միջամտություններն են՝

  • Վերտեբրոպլաստիկա և կիֆոպլաստիկա,
  • Ողնաշարի վնասվածքների բուժում հետին գործիքային և առաջային կայունացումով,
  • Ողնաշարի վնասվածքների կոմբինացված բուժում,
  • Սպոնդիլոլիստեզի վիրահատական բուժում,
  • Ողնաշարի դեֆորմացիաների վիրահատական բուժում,
  • Ողնաշարի տուբերկուլոզային և ոչ տուբերկուլոզային թարախաբորբոքային վիրահատական բուժում,
  • Գոտկային առաջային միջմարմնային ամրացում,
  • Ողնաշարից մետաղական կոնստրուկցիաների հեռացում,
  • Ողնաշարի ռեվիզիոն վիրահատություներ,
  • Ողնաշարի կոռեկցիոն օստեոտոմիաներ,
  • Միջողնային սկավառակի ճողվածքի հեռացում,
  • Պնևմոթորաքսի և հիդրոթորաքսի բուժում՝ պլևրալ խոռոչի դրենավորմամբ,
  • Արյունախխման պատճառագիտության հայտնաբերում և բուժում,
  • Բրոնխոսկոպիա՝ բիոպսիա և բրոնխիալ լավաժ,
  • Դիագնոստիկ թորակոտոմիա` միջնորմի, պլևրայի և թոքային հյուսվածքի գոյացությունների ժամանակ,
  • Պլևրիտների բուժում՝ պլևրալ խոռոչի պունկցիա, ինչպես նաև կոնսերվատիվ բուժում, պարապնևմոնիկ և մետապնևմոնիկ պլևրիտների և էնպիեմայի բուժում,
  • Ֆիբրոթորաքսի վիրահատական բուժում՝ դեկորտիկացիա,
  • Թոքի աբսցեսի վիրահատական և կոնսերվատիվ բուժում,
  • Տարբեր պաթոլոգիաներից կախված թոքի մասնահատում՝ ատիպիկ, բլթային և պնևմոնէկտոմիա,
  • Դիաֆրագմայի ճողվածքների ռադիկալ բուժումներ (կրուրոռաֆիա, ֆունդոպլիկացիա),
  • Լեղաքարային հիվանդության վիրահատական բուժում՝ խոլեցիստէկտոմիա,
  • Ապենդիցիտի վիրահատական բուժում՝ ապենդէկտոմիա,
  • Ճողվածքահատումներ՝ աճուկային, ազդրային, սիպտակ գծի, պորտային, հետվիրահատական ճողվածքների,
  • Հեմարոիդալ հանգույցների կոնսերվատիվ և վիրահատական բուժում։