ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Կառուցվածք

Թոքաբանության բաժանմունք
Թոքաբանության բաժանմունք
Թոքաբանության բաժանմունք

Տեղեկացնում ենք, որ մեր կենտրոնում բացվել է Թոքաբանության բաժանմունք, որտեղ ամբուլատոր և ստացիոնար հիմունքներով բժշկական օգնություն կստանան բրոնխո-թոքային համակարգի հիվանդություններով, թոքային ոչ սպեցիֆիկ հիվանդություններով տառապող հիվանդները։

Թոքաբանության բաժանմունքում բուժվելու են՝

📌թոքաբորբեր,

📌սուր և քրոնիկ բրոնխիտներ,

📌քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություններ,

📌բրոնխէկտատիկ հիվանդություն,

📌երկարատև հազի համախտանիշ,

📌թոքերի սերմնացրված պրոցեսներ,

📌պլևրիտներ,

📌քովիդային թոքաբորբի հետևանքներ,

📌բրոնխո-թոքային համակարգի այլ հիվանդություններ։

Բաժանմունքում հնարավոր կլինի անցնել լաբորատոր-գործիքային ամբողջական ախտորոշում և լիարժեք բուժում։ Բաժանմունքը հագեցած է կենտրոնացված թթվածնային համակարգով և թթվածնային կոնցետրատորներով։

Մենք առաջարկում ենք բարձրորակ բժշկական ծառայություններ, որոնք իրենց մատչելիությամբ հասանելի կլինեն մեր քաղաքացիներին։