ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Տեղեկատվություն

12 ՄԻՖ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՄԱՍԻՆ 12.12.2023
12 ՄԻՖ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՄԱՍԻՆ
12 ՄԻՖ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ՄԱՍԻՆ

2022 թվականին աշխարհում մոտ 10,6 միլիոն մարդ հիվանդացել է տուբերկուլոզով (ՏԲ), այդ թվում՝ 5,8 միլիոն տղամարդ, 3,5 միլիոն կին և 1,3 միլիոն երեխա (ԱՀԿ, 2022): Չնայած իր տարածվածությանը, ՏԲ-ի մասին հասարակության շրջանում թերինֆորմացիան շարունակում է նպաստել կարծրատիպերի տարածմանը, որոնք իրենց հերթին բերում են մոլորությունների։ 

 

ՄԻՖ 1. «ՏԲ-ն փոխանցվում է կենցաղային ճանապարհով՝ սպասքի, գրքերի և այլ առարկաների միջոցով, որոնցից օգտվել է հիվանդ մարդը»

Ավելի շուտ դա ասում են ինչ-որ մեկին վարակով վախեցնելու կամ էլ վարակվելու վախից:

 

ՄԻՖ 2. «Անսպասելի ԲԿ+ արդյունքի դեպքում հնարավոր է, որ լաբորատորիայում շփոթած լինեն հետազոտության արդյունքները»

Խորխի հավաքման գործընթացը և քսուքների տեխնիկական մշակումը բացառում են լաբորատոր պայմաններում վարակվելու կամ պացիենտների անկետաներում տվյալների սխալի հավանականությունը:

 

ՄԻՖ 3. «Կատեգորիկ արգելվում է արևի տակ մնալը կամ արևայրուքը ՏԲ-ի ժամանակ կամ հետո. Վիճակը կտրուկ կվատանա և կառաջանա ռեցիդիվ»

Չպետք է մոռանալ, որ չափազանց արևահարումը հղի է ուռուցքային հիվանդությունների զարգացման վտանգով: Հետևաբար մարդկանց խորհուրդ չի տրվում շատ արևայրուկը՝ անկախ անամնեզում ՏԲ-ի առկայությունից: 

 

ՄԻՖ 4. «Եթե վիրահատվես, կլինի ռեցիդիվ (հիվանդության կրկնություն): Վիրահատությունը թուլացնում է առողջությունը, իսկ մարդիկ հինգ տարուց ավել չեն ապրում։ Վիրահատություններն անհարկի են, վիրաբույժներին լրացուցիչ վճարում են յուրաքանչյուր վիրահատվածի համար»

Ոչ բոլոր պացիենտներին է ցուցված վիրահատությունը: Հիմնականում այն ցուցված է այն հիվանդներին, որոնց դեղորայքը չի օգնում: Որպես կանոն այդպես է լինում, երբ հիվանդությունը խորանում է, կամ առկա է հարուցիչների նկատմամբ դեղակայունություն։ Վիրահատություն չի պահանջվում, եթե բուժման կուրսից հետո մնացել է ՖԻԲՐՈԶ ՀՅՈՒՍՎԱԾՔ («սպի»): 

 

ՄԻՖ 5. «Ստացիոնարում բուժման մեջ գտնվելու ժամանակ կարելի է չվախենալ ՏԲ-ի «բաց տեսակներով» այլ հիվանդներից կրկնակի վարակվելուց։ Հակաբիոտիկների ընդունումը ձևավորում է դիմադրողականություն բոլոր ՏԲ- բակտերիաների նկատմամբ» 

Որպեսզի խաչաձև վարակում չլինի, ավելի նախընտրելի է, եթե մանրէներ չարտազատող հիվանդը բուժումը շարունակի ամբուլատոր պայմաններում, եթե նրա հիվանդանոցում մնալու այլ ցուցումներ չկան:

 

ՄԻՖ 6. «ԽՍՀՄ-ում առավել երկար էին բուժում (մինչև 1,5 տարի), բայց ռեցիդիվի տոկոսը հաստատ շատ ավելի ցածր էր» 

Ներկայիս սխեմաներն ընդգրկում են առավել մեծ թվով դեղամիջոցներ՝ համեմատած նախկինի: Դա թույլ է տալիս բուժել առավել արագ:

 

ՄԻՖ 7. «Արևմտյան Եվրոպայում և Ամերիկայում բուժում են ավելի լավ դեղորայքով, իսկ բուժման սխեմաներն ավելի կարճատև են» 

Երկրագնդի վրա չկա այնպիսի տեղ, որտեղ հնարավոր լինի ՏԲ-ից  բուժվել կես տարուց պակաս ժամկետում: Բուժումն իրականացվում է ԱՀԿ-ի առաջարկած ռեժիմներով և ժամկետներով։ 

 

ՄԻՖ 8. «Գոյություն ունի ՏԲ-ի գեն, ես դրա պատճառով եմ հիվանդացել»

ՏԲ-ի նկատմամբ որևէ նախատրամադրվածություն չկա, չէ՞որ սա վարակ է, որը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ վարակված մարդուց առողջին: Հետևաբար, համաճարակաբանության շղթան նախատեսում է 3 օղակ՝ աղբյուր, փոխանցման ուղիներ, զգայուն օրգանիզմ: 

 

ՄԻՖ 9. «Տուբերկուլոզը կարելի է բուժել ժողովրդական միջոցներով, օրինակ՝ փորսուղի և արջի յուղի, ծղրիդի, իսլանդական մամուռի և այլնի միջոցով»

ՏԲ-ի բուժման հիմքը ՔԻՄԻԱԹԵՐԱՊԻԱՆ է: Ճարպերը, հակառակը, վնասում են, քանի որ մեծանում է ծանրաբեռնվածությունը լյարդի վրա, որը բուժման ընթացքում զբաղված է դեղեր վերամշակելով:

 

ՄԻՖ 10. «Ամերիկայում և Եվրոպայում չեն անում ԲՑԺ, և այնտեղ ոչ ոք չի հիվանդանում։Մեզ մոտ անում են ԲՑԺ և ՄԱՆԹՈՒի փորձ բոլորին անխտիր, և դրա պատճառով այդքան մարդ է հիվանդանում» ԲՑԺ-ն պաշտպանում է փոքր տարիքի երեխաներին ՏԲ-ի ծանր, մահաբեր ձևերից:  

ՏԲ-ի նկատմամբ ապահով երկրները հրաժարվում են իրենց երեխաներին ԲՑԺ պատվաստումն անելուց՝ իրենց տարածաշրջանում վարակի շտեմարանի (ՏՄԲ արտազատող մեծ թվով հիվանդներ) բացակայության պատճառով: Ենթադրվում է, որ երեխան դժվար թե հանդիպի ՏՄԲ-ի ախտածին շտամի:

 

ՄԻՖ 11. «Բուժման ընթացքում դաջվածք, դակում կամ կոսմետիկ պրոցեդուրաներ անելը կթուլացնի դիմադրողականությունը»

Այս պրոցեդուրաներն ինքնին չեն ազդում բուժման ընթացքի վրա: Բայց պետք է հիշել, որ բուժման ընթացքում մանրէազատող հիվանդը չպետք է հայտնվի հասարակական վայրերում: Նաև պետք է հաշվի առնել, որ չստուգված մասնագետների մոտ դաջվածք կամ ականջադակում անելով` մարդը ենթարկվում է հեպատիտով կամ այլ ինֆեկցիաներով վարակվելու ռիսկի:    

 

ՄԻՖ 12. «Քիմիաթերաիայի կուրսի ավարտից հետո պետք է անցնել սեզոնային կանխարգելիչ բուժում (աշուն,գարուն)՝ հիվանդության ռեցիդիվից խուսափելու համար»

Ամեն դեպքում հիվանդության ռեցիդիվը ոչ մի կերպ կապված չէ տարվա եղանակի հետ ՏԲ-ի ռեցիդիվը կանխարգելելու համար լավագույն միջոցը օրգանիզմի պաշտպանողական ուժերը հզորացնելն է և առողջ ապրելակերպ վարելը՝ ճիշտ սնունդը, սպորտը, և կոփվելը, ծխելուց հրաժարվելը, ռիսկի խմբում լինելու դեպքում կանոնավոր ստուգվելը: