Ձեր երկրորդ շնչառությունը
ՄԻԱՎ-ով ապրող մարդիկ մեծապես ենթարկվում են տուբերկուլոզով հիվանդանալու ռիսկին, քանզի նրանց թույլ իմունային համակարգը կորցնում է տուբերկուլոզային միկոբակտերիաներին դիմակայելու կարողությանը: Տուբերկուլոզով հնարավոր է հիվանդանալ ՄԻԱՎ վարակի ցանկացած փուլում, ինչը բարդացնում է երկու վարակների ընթացքն ու բուժումը:
Հիշեցում. ՄԻԱՎ կարգավիճակը տուբերկուլոզի զարգացման ռիսկի գործոն է: |
1. Տուբերկուլոզի ընթացքը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում
ՄԻԱՎ վարակակիների շրջանում տուբերկուլոզի հիմնական ախտանշաններն են.
ՄԻԱՎ վարակի ակտիվ զարգացմանը զուգահեռ մարդու իմունիտետն անկում է ապրում, և տուբերկուլոզի ընթացքը մեծապես կախված է մարդու իմունային համակարգի վիճակից:
ՄԻԱՎ վարակակիրների շրջանում թոքային տուբերկուլոզի զարգացումն ու ընթացքը պայմանավորված է իմունային անբավարարության ծանրությամբ (CD4+ լիմֆոցիտների քանակից): ՄԻԱՎ վարակի վաղ փուլում, երբ իմունային համակարգում դեռևս շեղումներ չկան (արյան մեջ CD4+ լիմֆոցիտների քանակը 1մմ3 -ում 500-600-ից ավելի) տուբերկուլոզի ընթացքը նույնպիսին է, ինչպես իմունային անբավարարություն չունեցող մարդկանց շրջանում: Եթե CD4+ լիմֆոցիտների քանակը 200-ից քիչ է, ապա սկսվում է տուբերկուլոզային գործընթացի ընդհանրացում՝ երբ տուբերկուլոզային ախտահարումը տարածվում է մի քանի օրգան-համակարգերում (բացի թոքերից կարող են ախտահարվել նաև ավշահանգույցները, աղիքները, լյարդը, փայծաղը, միզասեռական օրգանները): Թոքային տուբերկուլոզի հետ զարգանում է նաև արտաթոքային տուբերկուլոզ: ՄԻԱՎ վարակի վերջին փուլում դրսևորվում են ինքնաթունավորման բոլոր ախտանշանները (առաջնահերթ մարմնի ջերմաստիճանի բարձրացում 38-390C և ավելի):
Հիշեցում. ՄԻԱՎ վարակակրի մոտ տուբերկուլոզային ախտանշանների ի հայտ գալու դեպքում, անհրաժեշտ է դիմել տուբերկուլոզի դեմ պայքարի տարածքային կաբինետ և անցնել բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Ախտորոշման հաստատման դեպքում պետք է անհապաղ սկսել հակատուբերկուլոզային բուժումը: |
2. Տուբերկուլոզի ախտորոշումը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում
ՄԻԱՎ վարակակիրների շրջանում տուբերկուլոզի ախտորոշման առանձնահատկություններն են.
Սուր իմունային անբավարարության դեպքում տուբերկուլոզին կարող են միանալ այլ զուգորդող հիվանդություններ, որոնք քողարկում են տուբերկուլոզային հիվանդության պատկերը և զգալիորեն բարդացնում դրա ախտորոշումը: Թոքային տուբերկուլոզի դեպքում, ՄԻԱՎ վարակի վերջին փուլում, թոքերի ռենտգենյան հետազոտության արդյունքները ոչ տիպիկ են: ՄԻԱՎ վարակիրների շրջանում տուբերկուլոզի ախտորոշման առանձնահատկություններով պայմանավորված՝ իրականացվում է ոչ միայն թոքերի ռենտգենյան հետազոտություն, այլ նաև կատարվում են ախտորոշման ենթական նյութերի (խորխ, արյուն, մեզ, ողնուղեղային հեղուկ, բրոնխների արտազատուկ) հետազոտում տուբերկուլոզային միկոբակտերիաների նկատմամբ:
Հիշեցում. սուր իմունային անբավարարությամբ պացիենտները պետք է գտնվեն մշտական բժշկական հսկողության տակ. հետևողականորեն կատարեն ֆթիզիատրի և վարակաբանի ցուցումները: |
3. Տուբերկուլոզի բուժումը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում
ՄԻԱՎ վարակակիրների շրջանում տուբերկուլոզի բուժումը բաժանվում է 2 փուլի՝
Ստացիոնարում բուժում ստացած պացիենտները իրենց հակատուբերկուլոզային բուժումը պետք է շարունակեն ամբուլատոր պայմաններում՝ տուբերկուլոզի դեմ պայքարի տարածքային կաբինետի բժիշկ-ֆթիզիատրի հսկողությամբ: Պացիենտը պետք է, ըստ սահմանված ժամանակացույցի, այցելի տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետ, պարբերաբար անցնի լրացուցիչ հետազոտություններ և ստանա հակատուբերկուլոզային դեղորայք:
ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ուբերկուլոզի բուժումը դժվարանում է՝ պայմանավորված հակատուբերկուլոզային դեղերի նկատմամբ զարգացող կայունությամբ կամ այդ դեղերից առաջացող կողմնակի ազդեցություններով: Այս դեպքում բժիշկները կազմում են բուժման անհատական ծրագիր, և պացիենտը պետք է տրամադրվի ավելի երկարատև բուժման:
Հիշեցում. Եթե ՄԻԱՎ վարակակիրն ինքնուրույն ընդհատում է հակատուբերկուլոզային բուժման կուրսը, ապա նրա մոտ տուբերկուլոզային գործընթացն ավելի է խորանում, հետագա բուժումն ավելի է բարդանում և երկարաձգվում: |
ՄԻԱՎ վարակակիրները կարող են բուժվել տուբերկուլոզից, եթե
4. Տուբերկուլոզի կանխարգելումը ՄԻԱՎ վարակակիրների շրջանում
ՄԻԱՎ վարակակիրները տուբերկուլոզից խուսափելու համար ամենից առաջ պետք է վարակաբանի հսկողությամբ խիստ հետևեն հակառետրովիրուսային բուժմանը և պարբերաբար անցնեն կանխարգելիչ հետազոտություններ: ՄԻԱՎ վարակակիրների շրջանում ֆթիզիատրի ցուցումով կիրառվում է նաև քիմիականխարգելում:
Քիմիականխարգելման համար հիմնական ցուցումներ են հանդիսանում.