ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Դասընթաց. կտրվի 7 տեսական և 5 գործնական կրեդիտ 19.08.2022
Դասընթաց. կտրվի 7 տեսական և 5 գործնական կրեդիտ
Դասընթաց. կտրվի 7 տեսական և 5 գործնական կրեդիտ

Սեպտեմբերի 6-ին, 7-ին և 8-ին Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից կկազմակերպվի ՏԲ կաբինետների բժիշկների համար «Էլեկտրոնային արդի հարթակների կիրառումը ՏԲ-ի բուժման և ընթացիկ վերահսկման շրջանակներում. տեսադիտարկման միջոցով ուղղակի վերահսկմամբ բուժման AdhereTB համակարգի և հեռախոսային հավելվածի կառավարման մեխանիզմները, ECHO կրթական և խորհրդատվական հարթակի կիրառումը, տվյալների կառավարման eTBmanager նորացված համակարգի կիրառման հմտությունները» թեմայով դասընթաց, որին ամբողջական մասնակցության պարագայում կտրվի 7 տեսական և 5 գործնական կրեդիտ։ Դասընթացը լինելու է շարունակական։ Մեկ դասընթացի մասնակցության թիվը` մինչև 10 մասնակից: Մասնակցության համար տեղեկացնել մինչև սույն թվականի օգոստոսի 30-ը տվյալների կառավարման և մշտադիտարկման բաժնի ղեկավար Անուշ Խաչատրյանին` հետևյալ էլ. փոստով anush.khachatryan@pulmonology.am կամ հեռ-ով 094610910։