Ձեր երկրորդ շնչառությունը
ՀՀ Առողջապահության նախարարի 2023 թվականի դեկտեմբերի 13-ի 5977-Ա հրամանով կրեդիտավորված ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից կրկնողաբար կազմակերպվում է «ԱԱՊ օղակի դերը ՏԲ հայտնաբերման գործընթացում» թեմայով դասընթացներ, որոնց նպատակն է վերապատրաստել առողջության առաջնային պահպանման օղակի բուժաշխատողներին՝ տուբերկուլոզի արդի հիմնախնդիրների և հայտնաբերման ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։ Դեկտեմբերի 20-ին և 21-ին իրականացվեցին առաջին դասընթացները «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի և Երևանի «Թիվ 20 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի մասնագետների համար։ Դասընթացին մասնակցել են 51 թերապևտ, ընտանեկան բժիշկ և նեղ մասնագետներ: Դասընթացը վարում էր ՀՀ ԱՆ ԹԱԿ ՊՈԱԿ-ի մշտադիտարկման մասնագետ ֆթիզիատր Արուսյակ Մելիքյանը։
Դասընթացները շարունակաբար իրականացվելու են նաև 2024 թվականին՝ ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և ք. Երևան ԱԱՊ օղակի մասնագետներին: