ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Տնօրենի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 05.07.2021
Տնօրենի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ
Տնօրենի ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ

Հարգելի՛ հայրենակիցներ,

1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը, և այդ օրվանից հուլիսի 5-ը մեր երկրում նշվում է որպես Սահմանադրության օր:

Սահմանադրությունը պետության հիմնական օրենքն է, որը ծառայում է որպես մեր անկախ ու ինքնիշխան երկրի հիմնական հենարան, քաղաքացիների իրավունքների և ազատությունների երաշխավոր, Հայաստանի հետագա զարգացման ռազմավարության հաջող իրականացման բանալի: Միայն իմանալով և պահպանելով Սահմանադրության մեջ սահմանված բոլոր նորմերը, հետևելով հիմնական օրենքի տառին և ոգուն, մենք կապրենք ազատ երկրում, և բոլորը կկարողանան արժանի ներդրում ունենալ իրենց տարածաշրջանի և երկրի զարգացման գործում:

Շնորհավորում եմ բոլորիս այս կարևոր պետական տոնի առթիվ՝ մաղթելով առողջություն, խաղաղություն և բարեկեցություն: