Ձեր երկրորդ շնչառությունը
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, փոխնախարար Արմեն Նազարյանն աշխատանքային այցով Թոքաբանության ազգային կենտրոնում էին։
Կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանի ուղեկցությամբ նրանք ծանոթացան առաջիկայում շահագործման հանձնվող թթվածնային կայանի կառուցվածքին, այցելեցին թոքաբանության բաժանմունք, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգված դեղատնային պահեստներ, որտեղ հակատուբերկուլոզային դեղորայքի պահեստավորումն իրականացվում է բարձր մակարդակով, նորմերին համապատասխան պայմաններում։
Նախարարության գործընկերներին ներկայացվեց նաև վերանորոգված ու նոր թվային սարքավորումով վերազինված ռենտգեն բաժանմունքը։
Քննարկվեց պերիֆերիկ տուբերկուլոզային լաբորատորիաների ներդրման գործընթացը, առկա խնդիրները։