Ձեր երկրորդ շնչառությունը
Ավարտվեց տուբերկուլոզի մոնիթորինգի, գնահատման և հսկողության թեմայով քառօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր ԱՄՆ միջազգային գործակալության շրջանակներում, վրաց գործընկերների նախաձեռնությամբ:
Դասընթացի ժամանակ մանրամասն ներկայացվեց ՏԲ գլոբալ ռազմավարությունը, առկա իրավիճակն ու թիրախները:
Քննարկվել է մոնիթորինգի և գնահատման տեսակները, պրակտիկ մոտեցումներն ու դիտարկումները:
Քառօրյա դասընթացին բանախոսների կողմից համապարփակ անդրադարձ է կատարվել ՏԲ համաճարակաբանությանը և վերահսկման մեխանիզմներին, մոնիթորինգի և գնահատման հիմունքներին, տվյալագիտությանը, տվյալների վիզուալիզացիային, մեկնաբանմանը և որակին:
Դասընթացի մասնակիցներն իրենց ստացած գիտելիքները կփոխանցեն ԱԱՊ օղակի գործընկերներին` ծանոթացնելով ոլորտի նորարարություններին: