Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված՝ Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից կազմակերպվեցին մի շարք միջոցառումներ: Դրանց շարքում էր նաև մարտի 26-ին Վարդենիս քաղաքում անցկացված անվճար սկրինինգային հետազոտություններն ու հանրային իրազեկումը: Այս միջոցառման ընթաքում 50-ից ավել քաղաքացիներ անցան անվճար թոքերի ֆլյուորոգրաֆիա և ստացան անհրաժեշտ տեղեկատվություն տուբերկուլոզ հիվանդության, դրա տարածման, բուժման և կանխարգելման վերաբերյալ: