ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Սքրինինգային անվճար հետազոտություն` Սիսիանում 27.04.2022
Սքրինինգային անվճար հետազոտություն` Սիսիանում
Սքրինինգային անվճար հետազոտություն` Սիսիանում

Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր Սիսիան քաղաքում ավելի քան 120 քաղաքացու շրջանում իրականացվեց սքրինինգային ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն։ Ընթացքին հետևել է Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը։ Հետազոտությունը զուգորդվել է մասնագիտական խորհրդատվությամբ` նպատակ ունենալով աջակցել ՏԲ կաբինետի բժիշկներին և մասնագիտական ծառայություն մատուցել թոքային գանգատներ ունեցող պացիենտներին։

Սքրինինգային հետազոտություներն իրականցվել է Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետներ ռենտգեն֊լաբորանտ Իլիչ Հոխանյանի , բժիշկ֊ֆթիզիատր Հակոբ Աճեմյանի կողմից` մասնակցությամբ «Սպիտակ երիցուկ» ՀԿ֊ի։

ՏԲ կաբինետի աջակցման նպատակով բժիշկ Աճեմյանի կողմից խորհրդատվություն է տրամադրվել նաև բուժման մեջ գտնվող և բուժումն ավարտած ՏԲ պացիենտներին` առողջական վիճակի ընթացիկ գնահատման նպատակով։

Հավելենք, որ Թոքաբանության ազգային կենտրոնի աջակցությամբ ՏԲ կաբինետը համալրվել է համակարգչային հագեցվածությամբ, ինչպես նաև հեռավար դասընթացների համար նախատեսված լրասարքերով։ Տեղում Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանի կողմից Սիսիանի ԲԿ֊ի տուբերկուկոզային կաբինետի բժշկի և բուժքրոջ համար մեկ անգամ ևս իրականցվել է էլեկտրոնային գործիքների օգտագործման մեթոդաբանությունը։