Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված՝ Թոքաբանության ազգային կենտրոնը ձեզ համար կազմակերպում է անվճար ֆլյուորոգրաֆիկ սկրինինգային հետազոտություններ և հանրային իրազեկում՝ տուբերկուլոզի վաղ հայտնաբերման, բուժման և կանխարգելման կարևորության վերաբերյալ:
Վաղը ժամը 11:00-ից մինչ 15:00-ն բոլորիդ հրավիրում ենք Լունապարկ զբոսայգուն հարող տարածք (Տիգրան ՄԵծ և Խանջյան փողոցների խաչմերուկ), մեր կենտրոնի շարժական թվային ֆլյուորոգրաֆի միջոցով, անցնելու սկրինինգային հետազոտություն:
Սիրով սպասում ենք ձեզ: