ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Շնորհավոր տոնդ, փոքրի՜կ 01.06.2022
Շնորհավոր տոնդ, փոքրի՜կ
Շնորհավոր տոնդ, փոքրի՜կ

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն այցելել է Մանկական տուբերկուլոզային բաժանմունքում բուժվող փոքրիկներին: Տնօրենը շնորհավորել է նրանց օրը` մաղթելով առողջություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք և նվիրական երազանքների իրականացում:

Իսկ նրանց օրն առավել ուրախ դարձնելու համար տնօրինությունը փոքրիկ նվերներ էր պատրաստել։