Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզի դեմ պայքարի համաշխարհային օրվան՝ մարտի 24-ին ընդառաջ Թոքաբանության ազգային կենտրոնը հանրամատչելի և ճանաչողական դասընթացներ անցկացրեց ք. Աբովյանի N4 և N6 ավագ դպրոցների աշակերտների և ուսուցչակազմի հետ։
Դասընթացը վարում էր թոքաբան, կլինիկական հետազոտող Հակոբ Աճեմյանը, ով տուբերկուլոզի մասին ինֆորմացիոն տարբեր աստիճաններում գտնվող ներկաներին մանրակրկտորեն ներկայացրեց ՏԲ-ով վարակվելու նախապայմանները, հիվանդության և բուժման ընդհանուր նկարագրությունը։
Դասընթացների նպատակն էր աշակերտների և ուսուցիչներին ՏԲ-ի մասին հավաստի տեղեկատվության փոխանցումը, նրանց հարցերին մասնագիտական պատասխան տրամադրելը, ինչպես նաև հիվանդության և բուժման շուրջ պտտվող ապատեղեկատվության կանխումն ու կարծրատիպերի կոտրումը։