ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Վերջին կանգառը` Գորիսում. խորհրդակցություն ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների հետ 24.06.2022
Վերջին կանգառը` Գորիսում. խորհրդակցություն ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների հետ
Վերջին կանգառը` Գորիսում. խորհրդակցություն ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների հետ

Հունիսի 23֊ին Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի թիմը Սյունիքի մարզում էր` Գորիսում։ Կայացավ հերթական հանդիպում-քննարկումը 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ` մասնակցությամբ Սյունիքի մարզի և Արցախի ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների։

Արտագնա հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել մարզերում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները։

Հանդիպումը ողջույնի խոսքով բացեցին Թոքաբանության ազգային կենտրենի տնօրեն Արտակ Մանուկյանը, տուբերկուլոզի ազգային ծրագրի գծով փոխտնօրեն Նաիրա Խաչատրյանը։

ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։

Նման ձևաչափով հանդիպումը, մշտադիտարկման արդյունքների համապարփակ ամփոփումը ողջունվեց տեղի մասնագետների կողմից, որոնք տվեցին իրենց մտահոգող հարցերը։ Ներկա էր նաև Սյունիքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության վարչության պետ Նունե Գևորգյանը։

Գորիսը մարզային այցերի վերջին կանգառն էր։ ՏԱԾ գրասենյակի մասնագետներն առաջիկայում կամփոփեն այցերը և կկատարեն մասնագիտական դիտարկումներ։