ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ԿԱՅԱՑԵԼ Է  ՄՀՀ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, «ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ 24.12.2021
ԿԱՅԱՑԵԼ Է ՄՀՀ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, «ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
ԿԱՅԱՑԵԼ Է  ՄՀՀ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ՆԻՍՏԸ, ՈՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷՐ ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՓՈԽՏՆՕՐԵՆ, «ՏՈՒԲԵՐԿՈՒԼՈԶԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ» ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԱԻՐԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Թոքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, «ՏԱԾ» գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը մասնակցել է դեկտեմբերի 22-ին Հայաստանի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի տարեվերջյան ամփոփիչ նիստին, որին ներկա են եղել առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՄՀՀ հանձնաժողովի անդամները և ոլորտի այլ ներկայացուցիչներ։

Նիստի ընթացքում ներկայացվել են ծրագրային հաշվետվություններ դրամաշնորհի ենթաստացող կազմակերպությունների` Թոքաբանության, Ինֆեկցիոն հիվանդությունների, Կախվածությունների բուժման ազգային կենտրոնների, ինչպես նաև ենթածրագրեր իրականացնող հասարակական կազմակերպություններից:

Նիստին առողջապահության նախարարության ներկայացուցիչ, Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը ներկայացրել է նաև 2021 թվականին ՄՀՀ աշխատաքային խմբերի հետ համատեղ վերանայված և բյուջետավորված 2021-2025 թվականների անցումնային շրջանի և կայունության ապահովման գործողությունների ծրագիրը:

«ՏԱԾ» գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը ներկայացրեց 2021 թվականի ազգային ծրագրի ցուցանիշների կատարողականը, ինֆոգրաֆիկ պատկերներով` կարևոր ձեռքբերումները, իրականացված հետազոտությունները, հիվանդության բացահայտման խթանման և սոցիալական ծրագրերը, հիվանդացության դինամիկան, քովիդով պայմանավորված իրավիճակային ազդեցոթյունները, դեռևս առկա խնդիրները և այլն:

Նիստն ամփոփվել է հարցուպատասխանով: