Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի թիմի` Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում, կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը հանդիպել է «Գյումրի» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Իսահակյանի հետ: Շրջայց են կատարել կենտրոնի բաժանմունքներում, ծանոթացել բուժսպասարկմանը, վերջին տարիների ընթացքում համալրված ծառայություններին, քննարկել երկկողմ հետաքրքրության շրջանակում գտնվող հարցեր: