Ձեր երկրորդ շնչառությունը
Հունիսի 17֊ին Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի թիմը Վանաձորում էր։ Կայացավ հանդիպում-քննարկում 2021-2025 թթ. ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակում 2021 թվականին կատարված աշխատանքների վերաբերյալ` մասնակցությամբ Տավուշի և Լոռիի մարզերի ԱԱՊ օղակի տուբերկուլոզային կաբինետների պատասխանատուների։
Արտագնա հանդիպման նպատակն էր ներկայացնել և քննարկել այս մարզերում տուբերկուլոզի համաճարակային իրավիճակը, մարզային ենթակայության բժշկական հաստատությունների` մասնավորապես ՏԲ կաբինետների կողմից իրականացվող հակատուբերկուլոզային բժշկական օգնության և սպասարկման իրավիճակը, ձեռքբերումները, խնդիրները։
Կենտրոնի ՏԱԾ գրասենյակի մասնագետները բուժաշխատողներին ներկայացրեցին ՏԲ համաճարակաբանական հիմնական ցուցանիշները , թիրախները, հաշվետու տարվա և 2022 թվականի առաջին եռամսյակում մշտադիտարկման արդյունքների ամփոփումը, eTB համակարգի վարումը, պացիենտներին սոցիալական աջակցության տրամադրման կանոնակարգը, ՏԲ արտահիվանդանոցային բուժման կազմակերպման հարցերը։
Նման ձևաչափով հանդիպումը, մշտադիտարկման արդյունքների համապարփակ ամփոփումը ողջունվեց տեղի մասնագետների կողմից, որոնք տվեցին իրենց մտահոգող հարցերը։