ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Անձնակազմի հոգեբանական հարցման արդյունքները 10.09.2021
Անձնակազմի հոգեբանական հարցման արդյունքները
Անձնակազմի հոգեբանական հարցման արդյունքները

🔉Այսօր մենք ամփոփեցինք մեզ համար կարևոր արդյունքներ:

Կենտրոնի տնօրինության նախաձեռնությամբ՝ մեր կենտրոնի հոգեբաններ Նարինե Սիրադեղյանը և Մանե Բաղդասարյանը աշխատակիցների շրջանում անցկացրել են անանուն հոգեբանական հարցում՝ գնահատելու կոլեկտիվի բարոյահոգեբանական մթնոլորտը և բացահայտելու անձնակազմի խնդիրները, հետագայում դրանց գրագետ լուծումներ տալու նպատակով:

⁉Եվ այսօր, հոգեբան Նարինեն տնօրինությանը ներկայացրեց հարցման արդյունքները, որից պարզ դարձավ՝

📍կենտրոնի կոլեկտիվը ոչ կոնֆլիկտային է, աշխատակիցները ձգտում են խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից,

📍իրենց աշխատանքում աշխատակիցներն առավել բավարարված են զգում, երբ մարդկանց աջակցում են, բուժում, բարելավում նրանց կյանքի որակը,

📍հետազոտության մասնակիցների մեծ մասը նպատակահարմար են համարում տարեկան 1-2 ժամանցային միջոցառումների կազմակերպումը,

📍ղեկավարների կողմից որպես աշխատանքային մոտիվացիայի բարձրացմանն ուղղված հիմնական քայլ աշխատակիցները նշել են աշխատավարձերի բարձրացումը:

Հոգեբանը նաև ներկայացրեց առաջարկություններ՝ առկա խնդիրները հաղթահարելու, առավել դրական աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար: