ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Թոքաբանության ազգային կենտրոնը՝ նոր նախաձեռնություններով 03.12.2021
Թոքաբանության ազգային կենտրոնը՝ նոր նախաձեռնություններով
Թոքաբանության ազգային կենտրոնը՝ նոր նախաձեռնություններով

Առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն»-ը սկսել է նոր նախաձեռնություն. Հայաստանում տուբերկուլոզի վերացման 2021–2025թթ. ռազմավարական ծրագրի իրականացման շրջանակներում ԱՀԿ եվրոպական գրասենյակի տեխնիկական խորհրդատուների աջակցությամբ մշակել ՏԲ-ի ակտիվ հայտնաբերման համակարգված սքրինինգային և Գաղտնի ՏԲ-ի կառավարման ծրագրային հայեցակարգ։

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել վերջինիս նվիրված առաջին աշխատանքային քննարկումը, որին մասնակցել է «Թոքաբանության ազգային կենտրոն»-ի տնօրեն Արտակ Մանուկյանը, բուժական գծով տեղակալ Կարեն Պողոսյանը, Տուբերկուլոզի ազգային ծրագրի գրասենյակի ղեկավար Նաիրա Խաչատրյանը: