Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնում կատարվում են տուբերկուլոզի հետևանքով առաջացած բարդությունների վերացմանն ուղղված բացառիկ վիրահատություններ՝ նպաստելով տուբերկուլոզային հիվանդության արագ հաղթահարմանը:
2020 թվականի դեկտեմբերի 4-ին պացիենտը, գանգատվելով շնչառության դժվարությունից, կրծքավանդակի աջ կողմում ցավերից, դիմել է մեր կենտրոն: Անցնելով բոլոր անհրաժեշտ լաբորատոր-գործիքային հետազոտությունները՝ պացիենտի մոտ ախտորոշվել է տուբերկուլոզային ծագման էքսուդատիվ պլևրիտ՝ ֆիբրոթորաքսի ձևավորմամբ։ Պացիենտին ցուցվել է վիրահատություն:
Անեսթեզիոլոգիա-վերակենդանացում բաժանմունքի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի կողմից ընդհանուր անզգայացման ապահովմամբ՝ կրծքային վիրաբույժներ Արմեն Խանոյանն ու Սերգեյ Աբրահամյանը վիրահատել են պացիենտին՝ կատարելով աջից թոքի դեկորտիկացիա, պլևրալ խոռոչի դրենավորում: Վիրահատությունը ավարտվել է բարեհաջող, և պացիենտը, ներկայումս, ապաքինվում է: