ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Նոր վիրահատություն 13.01.2021
Նոր վիրահատություն
Նոր վիրահատություն

Տուբերկուլոզի բուժման մեջ, առկա բարդությունների վերացման համար, հաճախ վիրահատական միջամտության կարիք է լինում, որը թեթևացնում է բուժման ընթացքը: Թոքաբանության ազգային կենտրոնում վիրահատությունները կատարում են բարձր որակավորում ունեցող հայտնի մասնագետներ:

2020 թվականի դեկտեմբերին 14-ին կրծքային վիրաբույժներ Արմեն Խանոյանն ու Սերգեյ Աբրահամյանը, Անեսթեզիոլոգիա-վերակենդանացում բաժանմունքի ղեկավար Դավիթ Հովհաննիսյանի կողմից ընդհանուր անզգայացման ապահովմամբ, պացիենտին կատարվել է աջ թոքի վերին բլթի ատիպիկ ռեզեկցիա, պլևրալ խոռոչի դրենավորում։ Պացիենտը մեր կենտրոն դիմել էր աջ թոքի վերին բլթի տուբերկուլոմա ախտորոշմամբ: Վիրահատությունը բարեհաջող ընթացք է ունեցել և պացիենտը, ներկայումս, ապաքինվում է: