ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

«Ոսկրահոդային տուբերկուլոզ» 12.03.2023
«Ոսկրահոդային տուբերկուլոզ»
«Ոսկրահոդային տուբերկուլոզ»

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոնի և Առողջապահության ազգային ինստիտուտի միջև կնքված հուշագրի շրջանակում այսօր` մարտի 11֊ին, անցկացվեց «Ոսկրահոդային տուբերկուլոզ» թեմային նվիրված կրեդիտավորված դասընթաց։

Անվճար դասընթացը նախատեսված էր վնասվածքաբանների, թոքաբանների, ռևմատոլոգների, ռադիոլոգների և նյարդաբանների համար: Ներկաներին ողջունեց ԱԱԻ-ի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի ամբիոնի վարիչ Նորայր Զաքարյանը: Զեկույցներով հանդես եկան Թոքաբանության ազգային կենտրոնի մեր մասնագետները։ Նախ խոսեցին տուբերկուլոզ հիվանդության, վիճակագրական տվյալների, կանխարգելիչ միջոցառումների և բուժման ընթացքի մասին, ապա անդրադարձան տուբերկուլոզի լաբորատոր ախտորոշման, նմուշառման, տեղափոխման պատշաճ պայմանների և լաբորատոր արդի մեթոդներին հարցին ։

Թոքաբանության ազգային կենտրոնի գլխավոր բժիշկ, վնասվածքաբան-օրթոպեդ Կարեն Պողոսյանի և վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժշիկ֊վնասվածքաբան Նարեկ Սարգսյանի կողմից հանդիպման մասնակիցներին համապարփակ ներկայացվեց արտաթոքային տուբերկուլոզի և մասնավորապես ոսկրահոդային տուբերկուլոզի մասին զեկույցներ։ Նպատակն այն է, որ ոլորտի մասնագետները անմասն չմնան ոսկրահոդային տուբերկուլոզի հիմնահարցերից, ախտորոշման խնդիրներից և համագործակցեն Թոքաբանության ազգային կենտրոնի մասնագետների հետ։ Նպատակը մեկն է` տուբերկուլոզի վաղ հայտնաբերում, բուժում կամ տուբերկուլոզ հիվանդության հերքում։

Դասընթացին ներկա է եղել կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը։

Հանդիպումն ընթացել է ակտիվ քննարկումների, հարցուպատասխանի մթնոլորտում: