Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի կենտրոնական բժշկական հանձնաժողովի թիմն այսօր ECHO հարթակի կիրառմամբ խորհրդատվական բնույթի քննարկում է իրականացրել Ստեփանակերտի հակապալարախտային կենտրոնի մասնագետների հետ։ Բժիշկները քննարկել են կլինիկական խնդրահարույց հինգ դեպք` տուբերկուլոզի ախտորոշման վերջնականացման նպատակով։
Հեռուստակամրջի ձևաչափով դեպքերի այս քննարկումն իրենից պահանջում է լրացուցիչ այլ հանդիպումներ` հիվանդության վերաբերյալ վերջնական եզրակացության համար։
Մասնագիտական գիտելիքների և փոխադարձ փորձի վրա հիմնված նման քննարկումներն արդյունավետ են և կկրեն շարունակական բնույթ։