ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Տուբերկուլոզի մոնիթորինգի և գնահատման ծրագրերի դասընթացավարների տարածաշրջանային աշխատաժողով` մասնակցությամբ հայաստանյան թիմի 17.05.2023
Տուբերկուլոզի մոնիթորինգի և գնահատման ծրագրերի դասընթացավարների տարածաշրջանային աշխատաժողով` մասնակցությամբ հայաստանյան թիմի
Տուբերկուլոզի մոնիթորինգի և գնահատման ծրագրերի դասընթացավարների տարածաշրջանային աշխատաժողով` մասնակցությամբ հայաստանյան թիմի

Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլզի ազգային ծրագրի թիմը՝ մասնակցությամբ ՀՀ Ան «Գլոբալ» հիմնադրամի ներկայացուցիչների, Թիֆլիսում մասնակցեցին օրերս տեղի ունեցած ՏԲ մոնիթորինգի և գնահատման ծրագրերի դասընթացավարների տարածաշրջանային հնգօրյա դասընթացին։ Այս աշխատաժողովն, ըստ էության, երրորդ էր, որտեղ կարևորվեց Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների համար ԱՀԿ-ի կողմից առաջարկված միատար և զուգակցված համակարգերի ներդրումը, որը հնարավորություն կտա միատեսակ մոտեցումներով գնահատել տուբերկուլոզի իրավիճակը տարածաշրջանում և համապատասխան վերլուծության միջոցով գալ եզրահանգումների հետագա միջոցառուների և ծրագրերի իրականացման ուղղությամբ: TB DIAH-ը նպատակ ունի ապահովել տուբերկուլոզի տվյալների օպտիմալ պահանջարկը և վերլուծությունը, ինչպես նաև այդ տեղեկատվության պատշաճ օգտագործումը։ Քննարկվել է ՏԲ համաճարակային իրավիճակը և վերահսկողության մեխանիզմները, ՏԲ գնահատման և մշտադիտարկման ցուցիչի վրա հիմնված համակարգը, տարածաշրջանում տուբերկուլոզի քարտեզագրումը, ազգային թիմերի կողմից տվյալների փոխանակման կարևորությունը և այլն։

Այս հանդիպումը, որն ուներ նաև փորձի փոխանակման բաղադրիչ, Հայաստանում տուբերկուլոզային ծրագրում տվյալների հիման վրա վերլուծության մոդելավորման պրակտիկ գործընթացները ներդնելու ուղղությամբ, օգտավետ էր։

Ֆոտոդարան