ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ 28.12.2021
ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ՀԵՐԹԱԿԱՆ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ԹՈՔԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Թոքաբանության ազգային կենտրոնում օրերս կատարվեց հերթական վիրահատությունները` բարեհաջող ավարտով:

75-ամյա հիվանդի մոտ ախտորոշվել էր երրորդ աստիճանի կոքսարթրոզ: Կատարվել է ձախ կոնքազդրային հոդի տոտալ էնդոպրոթեզավորում:

Մեկ այլ վիրահատություն ևս. ամիսներ առաջ ձախակողմյան նրբոլոքի ստորին երրորդի սերտաճած կոտրվածքով մեր կենտրոն էր դիմել 32-ամյա հիվանդ: Համապատասխան հետազոտությունից հետո տեղադրվել էր մետաղական հարթակ:

Օրերս կատարվեց մետաղական կոնստրուկցիայի հեռացում:

Վիրահատություններն իրականացրել են կենտրոնի գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը, Արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-վնասվածքաբաններ Նարեկ Սարգսյանը, Անդրանիկ Դարբինյանը։

Անեսթեզիան ապահովել է անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքի բժիշկ- ռեանիմատոլոգ Լիլիթ Սարումյանը:

Հիվանդների մոտ վերականգնողական շրջանն անցել է առանց բարդությունների: Տարեմուտին ընդառաջ նրանք դուրս կգրվեն: