Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից Սյունիքում մեկնարկված տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումների շրջանակում այսօր ՀՀ Արդարադատության նախարարության Գորիսի Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների և ազատազրկվածների շրջանում կատարվեց ավելի քան 115 ֆլյուրոգրաֆիկ հետազոտություն, ինչպես նաև խորխի նմուշառում։
Այս նախաձեռնությունն արդյունք է ՀՀ Առողջապահության նախարարության Թոքաբանության ազգային կենտրոնի և ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական բժշկության կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագրի և լինելու է շարունակական։