Ձեր երկրորդ շնչառությունը
Մեր կենտրոնում շարունակվում են սեմինար-պարապմունքները՝ նվիրված սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելմանը:
Այսօրվա սեմինարն անցկացրեց Վարակի հսկողության բաժնի համաճարակաբան Զինավարդ Թորոսյանը: Պարապմունքները հնարավորություն կտան բարձրացնել բուժանձնակազմի տեղեկացվածությունը՝ նվազեցնելով մասնագիտական վարակվածությունը: Սեմինարի ավարտին մասնակիցներն անցան թեստավորում՝ ստուգելու ձեռք բերած գիտելիքները: