ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Դասընթաց ՏԲ մոնիթորինգի, գնահատման և հսկողության 02.08.2023
Դասընթաց ՏԲ մոնիթորինգի, գնահատման և հսկողության
Դասընթաց ՏԲ մոնիթորինգի, գնահատման և հսկողության

Մեկնարկավեց տուբերկուլոզի մոնիթորինգի, գնահատման և հսկողության թեմայով քառօրյա դասընթացը` ԱՄՆ միջազգային գործակալության շրջանակներում, վրաց գործընկերների նախաձեռնությամբ ։

Ընդհանուր նպատակն է հիմք ստեղծել տուբերկուլոզի վերահսկման ընթացիկ տվյալները ուսումնասիրելու և օգտագործելու համար՝ վերլուծության , մեկնաբանման և տվյալների վիզուալիզացիայի գործնական օրինակների միջոցով։

Գործընկերներին ողջունեց Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Նաիրա Խաչատրյանը՝ նշելով, որ այս դասընթացի խնդիրն է զարգացնել ՏԲ-ի դեմ պայքարի ազգային ծրագրի անձնակազմի, մոնիթորինգի, գնահատման և հսկողության հետ փոխկապակցված մասնագետների և ՏԲ ծրագրային կառավարման մասնագետների կարողությունները տվյալների հավաքագրման, հաշվետվության, վերլուծության, վիզուալիզացիայի և օգտագործման վերաբերյալ՝ տուբերկուլոզի վերահսկման և ծրագրային կառավարման բարելավման համար։

Ներկայացվեց հիվանդության տարածաշրջանային և հայաստանյան վիճակագրությունը, նպատակները, թիրախները, ծրագրի արդյունավետ կյանքի կոչելու սկզբունքները և այս ամենի ներկայացումը՝ թվային արտահայտմամբ։

Դասընթացի սկզբնամասում իրականացվեց գիտելիքների գնահատման հարցաթերթ:

Հիշեցնենք, որ TB DIAH նախագիծը Արևելյան Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանում 2022 թ-ի մայիսին հիմնել է ՏԲ մոնիթորինգի, գնահատման և հսկողության վիրտուալ Գերազանցության կենտրոն Վրաստանում՝ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնում և Վրաստանի տուբերկուլոզի և թոքային հիվանդությունների ազգային կենտրոնում։