Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը բուժաշխատողի տոնի արթիվ պատվոգրեր է հանձնել կենտրոնի մի շարք բուժաշխատողների՝ առողջապահության համակարգում մասնագիտական բազմամյա ծառայության և աշխատանքային գնահատելի հաջողությունների համար։ Տնօրենը երախտիքի խոսք է հղել բոլոր այն բժիշկներին, բուժքույրերին, մայրապետներին, ոլորտում աշխատող մյուս գործընկերներին, ովքեր անմնացորդ նվիրումով ու բարեխղճությամբ են կատարել ու կատարում իրենց առաքելությունը. «Մաղթում եմ ձեզ ամուր առողջություն, կամք, անձնական երջանկություն և խաղաղ պայմաններում գործունեություն։ Շնորհակալ եմ բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար։ Բուժաշխատողի մասնագիտությունը միավորում է ոչ միայն գիտելիքներն ու պրոֆեսիոնալիզմը, այլև մարդկային գթասրտությունն ու համբերատարությունը․ սրանց զուգորդումն է, որ մեզ բերում է հաջողություն», - ասել է Արտակ Մանուկյանը։