Ձեր երկրորդ շնչառությունը
Գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև դրա բարդություններից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է:
Թոքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները շարունակում են պատվաստվել գրիպի դեմ:
Եթե դուք չեք պատվաստվել գրիպի դեմ, դիմե'ք ցանկացած պոլիկլինիկա/ամբուլատորիա` անկախ գրանցման վայրից և պատվաստվեք։
Եթե ունեք սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանիշներ, անհապաղ դիմե'ք բժշկի։
Պահպանե'ք հազի ու փռշտալու վարվելակարգը։
Հետևե'ք անձնական հիգիենային։
Հաճախակի օդափոխե'ք փակ տարածքները։
Մի' զբաղվեք ինքնաբուժությամբ։