Ձեր երկրորդ շնչառությունը
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտում Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագրեր է հանձնել ԱՆ խորհրդատուներին` կրթության նոր մոտեցումների ամրագրման, բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման նպատակով:
Հավաստագրի է արժանացել նաև Թոքաբանության ազգային կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն, ՀՀ ԱՆ տուբերկուլոզի և թոքաբանության գծով խորհրդատու, բ.գ.թ. Լուսինե Եղիազարյանը։
Շնորհավորում ենք և մաղթում մասնագիտական նոր վերելքներ, նոր նախաձեռնումներ։