ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Կայացավ ECHO հարթակով առաջին դասընթաց-քննարկումը: 16.08.2021
Կայացավ ECHO հարթակով առաջին դասընթաց-քննարկումը:
Կայացավ ECHO հարթակով առաջին դասընթաց-քննարկումը:

🤷Ի՞նչ է ECHO-ն:

ECHO նախագիծը (Համայնքի առողջապահության արդյունքների ընդլայնում) ՀՀ տուբերկուլոզի ոլորտում նորարարական հեռահար ուսուցման ծրագիր է, որն իրականացվում է Թոքաբանության ազգային կենտրոնի Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային ծրագրի գրասենյակի կողմից՝ Գլոբալ ֆոնդի և ԱՄՆ Նյու Մեքսիկո համալսարանի ECHO ինստիտուտի աջակցությամբ:

Այս հարթակը նախատեսված է տուբերկուլոզի ոլորտում ընդգրկված մասնագետների վիրտուալ համայնք ստեղծելու համար՝ համախմբելով առողջապահության տարբեր հաստատութունների և փորձագետների: ECHO ծրագրի հիմնական լսարանը ընդգրկում է տուբերկուլոզի դեմ պայքարի կաբինետների բժիշկներին և բուժքույրերին, տուբերկուլոզի լաբորատոր մասնագետներին, տուբերկուլոզի կառավարման ոլորտի այլ մասնագետների: Հարթակը ենթադրում է, տեսակոնֆերանս ֆորմատով կարճ դասախոսությունների և տուբերկուլոզի կլինիկական խնդրահարույց դեպքերի վրա հիմնված առցանց քննարկումների կազմակերպում, որը կխթանի մասնագիտական շարունակական ուսուցումը և գիտելիքների ու փոխադարձ փորձի փոխանակումը: Սա հնարավորություն կտա բարձրացնել Հայաստանում տուբերկուլոզի ոլորտում մատուցվող ծառայությունների որակը՝ բարելավելով տուբերկուլոզի բուժման արդյունքները:

ECHO ծրագրի իրագործման համար Թոքաբանության ազգային կենտրոնում առանձնացված է ժամանակակից տեխնիկական միջոցներով կահավորված տեսակոնֆերանս լսարան:

Առաջին հանդիպմանը մեր կենտրոնի բժիշկ-ֆթիզիատր Ռուզաննա Գրիգորյանը ներկայացրեց տուբերկուլոզի երկու բարդ կլինիկական դեպքեր և դրանց վարման օրինակներ: Դրան հաջորդեց քննարկում, որի ընթացքում նաև արծածվեց տուբերկուլոզ-քովիդ համակցված վարակի կլինիկական դեպք:

Տուբերկուլոզի ազգային ծրագրի թիմը հետագայում այս հարթակով նախատեսում է տուբերկուլոզի վերաբերյալ տեղեկատվական արշավեր կազմակերպել հանրության և հասարակական կազմակերպոթյունների համար: