Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանն (Артак Манукян)աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում է, որտեղ մեկնարկել է Հայկական ուռուցքաբանական ամենամյա երկօրյա կոնգրեսը` նվիրված Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրվան։ Կոնգրեսի խորագիրն է` «Հայկական ուռուցքաբանություն. նպատակները և իրականացման ուղիները»։
Միջոցառման նախաձեռնողն ու իրականացնողը ՀՀ առողջապահության նախարարության Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնն է (ՈւԱԿ)՝ մի շարք հայկական ու միջազգային կազմակերպությունների հովանավորությամբ:
Կոնգրեսի մասնակիցներին ողջունել է ՀՀ առողջապահության նախարարի տեղեկալ Արտակ Ջումայանը` մաղթելով արդյունավետ աշխատանք։ Միջոցառմանը մասնակցել են Ն.Ն.Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի (ՈւԳԿ) դաշնային նախագծերի իրականացման գծով փոխտնօրեն Տիգրան Գևորգյանն ու Պոդոլսկի շրջանային կլինիկական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Վարդան Գևորգյանը, ՀՀ ԱՆ Վ․Ա․ Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։
Հյուրերն իրենց ելույթներում կարևորել են նման կոնգրեսների կազմակերպումը, քանի որ դրանք հնարավորություն են տալիս ընդհանրացնելու ոլորտի առաջատար մասնագետների փորձը, քննարկելու կուտակված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր ուղիները: Մասնակիցներն ընդգծել են նաև նման հարթակների կրթական դերի կարևորությունը, որն իր հերթին հնարավորություն է տալիս երիտասարդ մասնագետներին ավագ գործընկերների հետ քննարկելու արդիական խնդիրները:
Հայկական ուռուցքաբանական երկրորդ կոնգրեսին մասնակցել են 200-ից ավելի պատվիրակներ՝ Հայաստանից, Ռուսաստանից և Եվրոպայից: