ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Տուբերկուլոզային իրավիճակը ՀՀ-ում 25.03.2021
Տուբերկուլոզային իրավիճակը ՀՀ-ում
Տուբերկուլոզային իրավիճակը ՀՀ-ում

ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՊՈԱԿ–ի փոխտնօրեն Կարեն Պողոսյանը Տուբերկուլյոզի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է հիվանդության դրսևորումներին, վիճակագրական տվյալներին ու միտումներին, ինչպես նաև ազգային ծրագրի շրջանակներում բուժման գործընթացին։ Կարեն Պողոսյանի դիտարկմամբ` բնակչության շրջանում միշտ եղել է թյուր կարծիք, որ տուբերկուլյոզը չբուժվող հիվանդություն է, բայց իրականում այդպես չէ ու մեր առողջապահական համակարգի, մասնավորապես Թոքաբանության ազգային կենտրոնի հնարավորությունները թույլ են տալիս կոմպլեքս միջոցառումների շրջանակներում բուժել հիվանդությունը։