ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Սեմինար-պարապմունք վարակի հսկողության բաժնի կողմից 27.08.2021
Սեմինար-պարապմունք վարակի հսկողության բաժնի կողմից
Սեմինար-պարապմունք վարակի հսկողության բաժնի կողմից

🔶Այսօր, հերթական անգամ, Վարակի հսկողության բաժնի կողմից կենտրոնի բուժանձնակազմի համար կազմակերպվել էր «Սրածայր գործիքներով վնասվելու և արյան հետ պատահական շփման դեպքում բուժաշխատողների մասնագիտական վարակվածության կանխարգելում» թեմայով սեմինար-պարապմունքը: Սեմինարն անցկացրեց Վարակի հսկողության բաժնի ղեկավար Նաիրա Միքայելյանը, ով ներկայացրեց սրածայր գործիքներով վնասվելու, արյան և այլ կենսահեղուկների հետ պատահական շփման դեպքում մասնագիտական վարակվածության նվազեցմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը: Սեմինարի ավարտին ներկաներին տրվեցին նախապես կազմված և սեմինարի թեմային առնչվող հարցաթերթիկներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի ստուգել, թե յուրաքանչյուր մասնակից որքանով լավ յուրացրեց ներկայացված տեղեկատվությունը:

🔸Մեր կենտրոնում նմանօրինակ սեմինարներն ու բուժանձնակազմի շարունական մասնագիտական ուսուցման այլ կրթական միջոցառումներն իրականացվում են վարակի հսկողության ծրագրի շրջանակներում և շարունակական բնույթ են կրում: