ՀՀ ԱՆ Թոքաբանության ազգային կենտրոն ՓԲԸ

Ձեր երկրորդ շնչառությունը

Նորություններ

Տուբերկուլոզի մասին կարծրատիպեր 18.03.2021
Տուբերկուլոզի մասին կարծրատիպեր
Տուբերկուլոզի մասին կարծրատիպեր

🔉Տուբերկուլոզը մարդկությանը հայտնի հնագույն և ամենատարածված հիվանդություններից մեկն է աշխարհում: Դեռ հին ժամանակներում այն համարվում էր խիստ վարակիչ և ժառանագաբար փոխանցվող հիվանդություն, որը խլում էր բազմաթիվ մարդկանց կյանքեր:

Ժամանակները փոխվել են, և բժշկության զարգացման և կյանքի կենսապայմանների լավացման, ինչպես նաև տուբերկուլոզի դեմ տարվող համաշխարհային արդյունավետ պայքարի շնորհիվ, տուբերկուլոզը զգալիորեն նահանջել է. կրճատվել են հիվանդացության և մահացության դեպքերի թիվը: Այս ամենի հետ մեկտեղ, հասարակության քիչ տեղեկացվածության պատճառով, տուբերկուլոզը շարունակում է մարդկանց կողմից ընկալվել որպես վտանգավոր և մահացու հիվանդություն: Տուբերկուլոզի մասին ձևավորված թույր կարծիքներն ու կարծրատիպերը թույլ չեն տալիս գրագետ մոտեցում ցուցաբերել թե՛ հիվանդությանը, թե՛ տուբերկուլոզով հիվանդացած անձին:

Տուբերկուլոզի մասին ամենատարածված կարծրատիպերը հաստատում կամ հերքում է Թոքաբանության ազգային կենտրոնի Դեղակայուն տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ-ֆթիզիատր՝ Նորա Հուսիկի Սարիբեկյանը:

🌐Տեսանյութը՝ //www.youtube.com/watch?v=5lL4FS5dmGE

Հետևե՛ք մեր նորություններին և եղե՛ք տեղեկացված: