Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի կողմից տուբերկուլոզի վաղ հայտնաբերման սքրինինգային հետազոտության միջոցառումները շարունակվում են։ Հատուկ ուշադրություն է դարձվում հասարակության մեջ տուբերկուլոզի խոցելի խմբերին։ Կանխարգելիչ ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ «Սևանի հոգեկան առողջության կենտրոնում» բուժվող մոտ չորս հարյուր պացիենտի շրջանում կատարվեց ֆլյուորոգրաֆիա։
Միջոցառմանը ներկա է գտնվել և հետազոտման ընթացքին հետևել Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանը, բուժական գծով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը` կենտրոնի տնօրեն Դավիթ Կարապետյանի ուղեկցությամբ։
Սքրինինգային հետազոտությունն անցկացվել է ճառագայթման նվազագույն մակարդակ ունեցող շարժական նոր ռենտգեն սարքի՝ «Fujifilm FDR Xair» միջոցով։
Թոքաբանության ազգային կենտրոնը պլանավորվում է կանխարգելիչ այս միջոցառումն առաջիկայում անցկացնել դիաբետիկների և աշխատանքային միգրանտների շրջանում` համագործակցելով ԱԱՊ օղակի հետ։