Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի ղեկավարությունը հյուրընկալեց Հայաստանում «Կանաչ լույս» տարածաշրջանային կոմիտեի և դեղամիջոցներով ապահովման գլոբալ մեխանիզմի համատեղ տարածաշրջանային առաքելութան համակարգող թիմին:
Քննարկվել են երկրում տուբերկուլոզի համաճարակաբանական իրավիճակը, Քովիդ-19 համավարակի ազդեցությունը տուբերկուլոզային ծառայությունների վերահսկման վրա, ռիֆամպիցին-կայուն և բազմադեղակայուն բուժման կազմակերպմանն ու ռազմավարության դրույթները, ՏԲ կոնտակտավոր անձանց հետազոտության և տուբերկուլոզային ակտիվ սքրինինգային հետազոտությունների արդյունքները, գաղտնի ՏԲ վարակի սքրինինգային հետազոտությունն ու կանխարգելիչ բուժման ընթացիկ գործելակարգի իրականացման մեխանիզմները:
Անդրարդարձ է կատարվեց Գլոբալ հիմնադրամի առաջարկի շրջանակներում իրականացվող միջամտություններին, մարտահրավերներին և դրանց բարելավման հնարավորություններին:
ԱՀԿ հայաստանյա գրասենյակի ղեկավարին և ծրագրի խորհրդատուներին ազգային ռեֆերենս լաբորատորիայի կողմից ներկայացվել է ՏԲ ախտորաշման և բուժման մոնիտորինգի ազգային ալգորիթմները, լաբորատոր ցանցը, նմուշի տեղափոխման համակարգը, Գեն/էքսպերտ հետազոտության հասանելիությունը:
Հանդիպումն ավարտվել է կլինիկական շրջայցով ՏԲ բուժման բաժանմունքներում: Յուրաքանչյուր բաժանմունքում հոսպիտալացված հիվանդների մեկ կամ երկու դեպք է ուսումնասիրվել, անցկացվել է կարճ հարցազրույցներ ֆթիզիատորների և հիվանդների հետ: