Ձեր երկրորդ շնչառությունը
Տուբերկուլոզի կառավարման ոլորտում կրթական ծրագրերի բարելավման և շարունակականության ապահովման նպատակով՝ Թոքաբանության ազգային կենտրոնի տուբերկուլոզի ազգային ծրագրի թիմը, Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ, Հայաստանի տուբերկուլոզային ծառայության բժիշկների համար գործարկել է ECHO առցանց ուսումնական հարթակը: Այսօրվա դասընթացը նվիրված էր հարթակի ֆունկցիոնալությանը, հնարավորություններին և նրանից օգտվելու կանոններին:
Դասընթացն անցկացրեց Թոքաբանության ազգային կենտրոնի գիտակրթական խորհրդատու Ռուզաննա Մովսեսյանը:
Շնորհակալ ենք բոլոր բժիշկներին մասնակցության համար: