Ձեր երկրորդ շնչառությունը
Թոքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-կրծքային վիրաբույժ Դավիթ Մխիթարյանն արտերկրում անցել է վերապատրաստում` ՀՀ ԱՆ «Գլոբալ» հիմնադրամի աջակցությամբ:
Կրծքային վիրաբուժության արդի մոտեցումներին, նոր հմտությունների ձեռքբերմանն էր ուղղված «Պրակտիկ հմտությունների զարգացում, կրծքավանդակի և բրոնխոսկոպիայի, կրծքավանդակի վիրաբուժություն» թեմայով մեկամսյա դասընթացը, որը հաջողությամբ ուսումնառել է վիրաբուժության և արտաթոքային տուբերկուլոզային բաժանմունքի բժիշկ Մխիթարյանը` ի նպաստ մեր պացիենտների:
Դասընթացը կազմակերպվել էր Լատվիայի բազմադեղորայքակայուն տուբերկուլոզի կառավարման ոլորտում ԱՀԿ համագործակցության կենտրոնի, Հետազոտությունների և ուսուցման կենտրոնի, Տուբերկուլոզի և թոքերի հիվանդությունների միջազգային ուսումնական կենտրոնի , «Լատվիայի հասարակությունն ընդդեմ տուբերկուլոզի» միության, Ռիգայի Արևելյան համալսարանի հիվանդանոցի համատեղ ջանքերով: